2020-ից ՀՀ ներմուծվող 12 տարվա հնության ավտոմեքենայի մաքսատուրքը ներկա 600,000 դրամի փոխարեն կդառնա 3,6 մլն դրամ. Դ. Իոաննիսյան

Հայաստանում 2020 թվականին նոր ավտոմեքենաների մաքսազերծումը կթանկանա 10 տոկոսով, բայց ՀՀ-ում չնչին թվով մարդիկ կարող են նոր ավտոմեքենա գնել, իսկ 12 տարվա հնության մոտ 2,2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով և մոտ 1,5 մլն դրամ մաքսային արժեքով  մեքենաները կթանկանան 6 անգամից ավելի. «ԵԱՏՄ մարտահրավերները. մաքսային նոր դրույքաչափեր» խորագրով հանրային քննարկմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Եթե նայենք, թե ինչ պատկեր է 2017-2018-ին ՀՀ ներմուծված շուրջ 100 000 մեքենաների մասով, ապա ներմուծված միջին ավտոմեքենայի դեպքում պատկերը հետևյալն է, 12 տարվա հնության մոտ 2,2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով և մոտ 1,5 մլն դրամ  մաքսային արժեքով ավտոմեքենաներ են դրանք, որոնց համար սահմանին վճարվում է միջինը մաքսային արժեքի 42%-ը կամ մոտ 600 000 դրամ, որպես մաքսատուրք, բնօգտագործման հարկ և ԱԱՀ: Եթե ճիշտ նույն մեքենաները բերվեն 2020 թվականից հետո, ապա դրանց համար սահմանին կվճարվի 3,6 մլն դրամ, ներկայիս 600 000 դրամից փոխարեն, այսինքն՝ միջինը մեկ ավտոմեքենայի մաքսազերծումը կարող է արժենալ ավտոմեքենայի արժեքի կրկնակին, եռակին, քառակին»,-ասաց նա:

Ըստ Իոաննիսյանի՝ եթե նախկինում տարեկան միջինը 25,000-ից 30,000 ավտոմեքենա էր ներմուծվում, 2017–ը ներառյալ, 2018-ին ՀՀ է մտել 63,000 ավտոմեքենա և այդ տեմպը պահպանվում է նաև այս տարի: ««Բումը» պայմանավորված է նաև նրանով, որ շատերը հասկանում են, որ այն թանկանալու է և հիմա էժան ավտոմեքենա են առնում»,-ասաց նա և հավելեց, որ այս տուրքերից 40 մլրդ դրամ բյուջե է վճարվել, որը մասամբ պայմանավորված է այդ «բումով»:

Դանիել Իոաննիսյանը հստակեցրեց, որ 2020-ից 7 տարի և ավելի հնության ավտոմեքենա ներկրելիս քաղաքացիները վճարելու են ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի ամեն խորանարդ սանտիմետրի համար 1,6-2,2 եվրոյի չափ գումար՝ դրան գումարած բնօգտագործման վճարն ու ԱԱՀ-ն: Ավելին, ըստ նրա, այս մաքսատուրքը մտնելու է ոչ թե ՀՀ-ի բյուջե, այլ՝ միության բյուջե ու դրանից Հայաստանն ստանալու է այդ գումարը ընդամենը 1,22%-ը: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահի խոսքով՝ ավտոբուսների մաքսազերծումը նույնպես թանկանում է, սա նշանակում է, որ թանկանալու է հանրային տրանսպորտը: «Այն «Գազել»–ներով չի լինի այլևս սպասարկել, իսկ «Բոգդան»-ների» և մյուս ավտոբուսների մաքսազերծումը 10 տոկոսով բարձրանալու է»,-ասաց նա:

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ 4 անգամ թանկանում են մինչև 7 տարեկան ավտոմեքենաները, իսկ դրանից հինը՝ էլ ավելի շատ, ուստի՝ մարդիկ կարող են սկսել ներմուծել ավելի նոր ու ցածրորակ մեքենաներ, ոչ թե հին ու ավելի լավ:

Previous Article

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *